Էդուարդ Շարմազանով. Ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պետք է գնահատի, թե ինչի հասավ իր հացադուլով

Էդուարդ Շարմազանով. Ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պետք է գնահատի, թե ինչի հասավ իր հացադուլով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած քաղաքական պայքարի օրինական միջոցներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իր հացադուլի դադարեցումը: «Մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել, սակայն մենք հարգանքով ենք վերաբերվում օրենքով նախատեսված պայքարի բոլոր միջոցներին, գնահատականներին, անկախ այն բանից` արդյոք դրանք համընկնում են մեր կարծիքի հետ, թե ոչ»,- ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե իր հացադուլով ինչ արդյունքի հասավ «Ժառանգության» առաջնորդը, ՀՀԿ քարտուղարը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պետք է գնահատի, թե ինչի հասավ իր հացադուլով:

Շարմազանովն առողջություն մաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նա կարողանա շարունակել իր քաղաքական պայքարը, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհավորեց նրա դուստր Շուշիի ծննդյան առթիվ, որը վաղը կբոլորի իր 18 տարին:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Մարտի 30-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը հանուն իրեն սատարող քաղաքացիների ու դստեր` Շուշիի, որի 18 տարին է լրանում մարտի 31-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---