Սերժ Սարգսյանը շնորհակալ է շվեյցարացի պաշտոնակցին Երևանի ու Անկարայի միջև միջնորդության համար

Սերժ Սարգսյանը շնորհակալ է շվեյցարացի պաշտոնակցին Երևանի ու Անկարայի միջև միջնորդության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շվեյցարացի պաշտոնակից Միշլին Քալմի Ռեյին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ունեցած անձնական ավանդի ու ջանքերի համար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի իշխանություններին ու անձամբ նախագահին միջնորդական ջանքերի ու առաքելության համար: Ես ափսոսանքով նշել եմ, որ Թուրքիան խուսափում է ստանձնած պարտավորությունների կատարումից և արժեզրկում է միջնորդ երկրների ջանքերը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության տարիներին ցուցաբերած աջակցության համար: «Ցեղասպանության ժամանակ Շվեյցարիան ինչպես առանձին անհատների, այնպես էլ պետության մակարդակով սատարել է հայ ժողովրդին: Պաշտպանելով մարդասիրական ավանդույթները՝ 2003թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիային այս հարցում սկզբունքային դիրքորոշման և հրեշավոր այդ հանցագործության դատապարտման համար»,-ասել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---