Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյն անձամբ բացեց իր երկրի դեսպանատունը Հայաստանում31 մարտի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միշլին Քալմի-Ռեյը Երևանում բացեցին Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը: Ելույթ ունենալով դեսպանատան բացմանը` նախագահ Միշլին Քալմի-Ռեյը նշեց, որ շուտով կլրանա հայ-շվեյցարական հարաբերությունների 20 տարին, և բնական է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն է բացվում: «Մենք վստահ ենք, որ դեսպանատան բացումը կնպաստի մեր ժողովուրդների միջև նոր կապերին: Շվեյցարիայի կառավարության համար կարևոր է նոր հարաբերությունների հաստատումը Եվրասիայի պետությունների հետ, հատկապես այնպիսի տարածաշրջանի, ինչպիսին է Հարավային Կովկասը»,- ընդգծեց Միշլին Քալմի-Ռեյը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շեշտեց, որ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի նշանակումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան վկայում է, թե որքան է Հայաստանը կարևորում իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ: Նա նշեց նաև, որ հայ-շվեյցարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են վերջին տարիներին, իսկ այս օրը կմտնի հայ-շվեյցարական բարեկամության պատմության մեջ: Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կոնստանտին Օբոլենսկին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |