Դմիտրի Ադբաշյան. ICAO-ն չի միջամտում ներքին ու չարտերային չվերթների իրականացմանը

Դմիտրի Ադբաշյան. ICAO-ն չի միջամտում ներքին ու չարտերային չվերթների իրականացմանը

PanARMENIAN.Net - Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կանոնակարգում է բացառապես միջազգային չվերթները, նրա իրավասությունը չի տարածվում չարտերային ու ներքին թռիչքների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Արցախի Հանրապետության կառավարությանը կից ՔԱՎ պետ Դմիտրի Ադբաշյանը: «Ես արդեն բազմիցս եմ ասել, որ ինքնաթիռները թռչում են չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և ոչ Թուրքիան, ոչ Կիպրոսը, ոչ էլ Հունաստանը այդտեղ ոչ մի խնդիր չեն տեսնում՝ դրանք չարտերային չվերթներ են: Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա դա ընդհանրապես նրա իրավասությունից դուրս է: Ադրբեջանը մոռանում է, որ կա ՄԱԿ-ի կանոնադրություն, ICAO-ի կանոնադրություն: Եվ հետո, պետք չէ մոռանալ, որ Բաքվի բոլոր հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայանի մասին արվում են բացառապես ներքին օգտագործման համար»,-ասել է Ադբաշյանը:

Իր հերթին, ՔԱՎ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը հայտնել է, որ ԼՂՀ-ում անցնում է կլոր սեղան Կիպրոսի հարցի վերաբերյալ: «Այստեղ մեզ մոտ հավաքվել են թուրքեր, հույներ, կիպրոսցիներ: Կիպրոսի երկու համայնքների ներկայացուցիչները նշել են, որ Հյուսիսային Կիպրոսից և դեպի Հյուսիսային Կիպրոս թռիչքների հետ ոչ մի խնդիր չկա և չի էլ եղել: Բաքուն փորձում է խախտել մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-ասել է Գաբրիելյանը:

Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիկրետ Ակչուրան հայտարարել է, որ առանց ICAO-ի թույլտվության նոր օդային միջանցքի բացումը Հայաստանի ու ու Լեռնային Ղարաբաղի միջև անօրինական է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---