ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մտադիր են առաջիկայում կրկին այցելել տարածաշրջան, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Համանախագահների այցի նպատակն է շարունակել բանավեճը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա: Կքննարկվեն նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության վերաբերյալ Սոչիում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված կոնկրետ միջոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---