Քարվաճառի ազատագրումը 18 տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի հերթական լուրջ հաղթանակն էր

Քարվաճառի ազատագրումը 18 տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի հերթական լուրջ հաղթանակն էր

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին լրացավ Քարվաճառի ազատագրման 18 տարին: Մարտի 27-ից ապրիլի 5-ը ընկաժ ժամանակահատվածում սկսվեց Քարվաճառի շրջանի ռազմակայանների ոչնչացման գործողությունը, որը լուրջ սպառնալիք է ԼՂՀ արևմտյան սահմանների համար: Ապրիլի 2-ին ճնշվեցին Քելբաջարի կրակակետերը: Գրավելով Քելբաջարը Գյանջայի հետ կապող խաչմերուկը՝ ղարաբաղյան ուժերն ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ:

Քարվաճառի ազատագրումը ԼՂՀ պաշտպանության բանակի լուրջ հաղթանակն էր: Քարվաճառի շրջանը, որը բարձադիր է ղարաբաղյան սարահարթի համեմատ, մեծ ռազմական ու ռազմավարական նշանակություն ունի: Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գետերը և նրա ազատագրման հետ լուծվեց ջրի հարցը:

Քարվաճառում է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտ՝ Դադիվանքը: Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարի սկզբում: Պահպանված կառույցների հիմնական մասը թվագրվում է 12-13 դարերով, որը վանքի ծաղկման շրջանն էր: Այժմ համալիրը վերակառուցվում է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---