Ադրբեջանի կողմից բռնազազավթված տարածքները վերադարձնելը ԼՂՀ-ին Հայաստանի համար փոխզիջում է

Ադրբեջանի կողմից բռնազազավթված տարածքները վերադարձնելը ԼՂՀ-ին Հայաստանի համար փոխզիջում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում հադնես բերի, որպեսզի հայտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, առաջընթացը պայմանավորված է նրանով, որպեսզի կողմերը պատրաստ լինեն կառուցողական երկխոսության: Հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, առավելագույնն արել են այդ փոխզիջումային տարբերակով գնալու համար, հերթը Բաքվինն է:

«Շատ արդարացի կլիներ պահանջը, որպեսզի բանակցություններից առաջ Ադրբեջանը վերադարձներ այն օկուպացված տարածքները, որը նա օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Սպասվում է նաև նմանատիպ դաշտային առաքելություն նաև այդ տարածքներում և դա հավաստիացրել են նաև համանախագահները: Այսինքն Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում: Հաջորդը՝ ուրեմն շատ արդարացի կլիներ, եթե հայկական կողմերը պահանջ դնեին նախ և առաջ վերադարձնել այդ տարածքները, և դա կլինի որոշակի ցուցանիշ-ապացույց, որ դու այլևս չես փորձելու խնդիրը և հայաթափելու Լեռնային Ղարաբաղը: Սա մեկ: Երկրորդը՝ չդրվեց արդարացի պահանջ՝ առաջին հերթին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բաքվի իշխանությունների դեմքը փրկելու համար միջնորդներն առաջարկեցին այսպես կոչված հետաձգված հանրաքվեն, որի արդյունքները պարտադիր են բոլոր կողմերի համար: Վերջապես Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք առաջ շարժվելու երեք սկզբունքների հիման վրա՝ այսինքն՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Իսկ ի՞նչ է ասում ադրբեջանական կողմը: Նա անընդհատ խոսում է ուժի կիրառման մասին, որը ամենևին հայկական կողմերին չի վախեցնում, երկրորդը նա շատ յուրովի է մեկնաբանում ազգերի ինքնորոշումը՝ պատկերացնում է Ղարաբաղը միայն իր կազմում և երրորդը, տարածքային ամբողջականությունը ընդունում է, բայց իր յուրովի մեկնաբանությամբ: Այդպես առաջ շարժվել չի կարելի: Եթե ավելացնեմ ևս մեկ հանգամանք, դա հետևյալն է, որ նա անընդհատ փորձում է վարկաբեկել Մինսկի խումբը և հարցը տեղափոխել այլ ատյաններ, ապա ակնհայտ է դառնում, որ հեռանկարը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ևս դրսևորի կառուցողական մոտեցում այս հարցում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---