Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն արդեն 3-րդ անգամ ճանաչվեց որպես Հայաստանի լավագույն բանկ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն արդեն 3-րդ անգամ ճանաչվեց որպես Հայաստանի լավագույն բանկ

PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը Նյու-Յորքի "Գլոբալ Ֆայնենս" պարբերականի կողմից անցկացվող "2011թվականի Աշխարի զարգացող շուկաների լավագույն բանկն Ասիայում" մրցանակակարգում արդեն երրորդ անգամ ճանաչվել է որպես լավագույն բանկը Հայաստանում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն` տարածաշրջանում:

Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, ինչպես նաեւ նոր ծառայություններ չափանիշներով:

Տարածաշրջանի և 20 երկրների զարգացող շուկաներում լավագույն բանկի ընտրությունն իրականացվել է "Գլոբալ Ֆայնենս"-ի խմբագիրների, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ղեկավար աշխատակիցների և բանկային խորհրդատուների կարծիքների հիման վրա:

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն "Գլոբալ Ֆայնենս" ամսագրի 2011 թվականի մայիսյան համարում:

Ասթրիդ Քլիֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը, ասաց. "Մենք լավ դիրք ենք գրավում շուկայում և նվիրված ենք Հայաստանին ու մեր հաճախորդներին, ինչպես նաև ուրախ ենք, որ այնպիսի ճանաչված կազմակերպություն, ինչպիսին "Գլոբալ Ֆայնենս" պարբերականն է, նույնպես գնահատում է այդ փաստը: Ուրախ ենք մրցանակին արժանանալ մասնավորապես 2011 թվականին, քանի որ այս տարի բանկը տոնելու է իր 15-ամյակը Հայաստանում":

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---