Ազատության հրապարակում շարունակվում է մտավորականների նստացույցը 4 ապրիլի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է մտավորականների նստացույցով ամեն օր ժամը 17-21-ին: Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ-նստացույցը բողոքի ակցիա էր ոչ միայն Հայաստանի իշխանությունների դեմ, այլև Հայաստանի հասարակության պասիվ համակերպվողականության դեմ: Այն պահանջ կամ առաջարկ էր երկրում ստեղծված քաղաքական, սոցիալական և բարոյական ճգնաժամին արձագանքելու: Այս մասին ասվում է Հրանուշ Խառատյանի հայտարարության մեջ: «Մի խումբ մտավորականներ միացան այդ պահանջին և իրենց միացումը վավերացրին նույն վայրում նստացույցով: Ապրիլի 2-ին այն սկսեցին Հրանուշ Խառատյանը, Անահիտ Տոնոյանը և Լարիսա Ալավերդյանը: Այսօր այն շարունակում են քաղաքագետ Նիկիտա Զարուբյանը, «Խաչակիր» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարուխանյանը և արվեստաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Հայաստանի հասարակության համակարգային ճգնաժամի շուրջ տագնապ կամ բողոք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են միանալ ակցիային»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |