Հաքաթոն միջոցառմանը հայերեն է թարգմանվել «Վիքիփեդիայի» մոտ 30 ուղեցույց

Հաքաթոն միջոցառմանը հայերեն է թարգմանվել «Վիքիփեդիայի» մոտ 30 ուղեցույց

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ESPACES կենտրոնում «Վիքիփեդիա դպրոցներ և համալսարաններ» նախագծի շրջանակներում կայացած Հաքաթոն միջոցառման ընթացքում հայերեն է թարգմանվել «Վիքիփեդիայի» շուրջ 30 ուղեցույց։

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Հաքաթոնի մասնակից, հայկական «Վիքիփեդիայի» ադմինիստրատոր Ալեքսեյ Չալաբյանը։ «Մոտ 40 հոգի տարբեր ժամերի այցելեցին Հաքաթոն միջոցառումը, մեր ակնկալիքներն արդարացան։ Մենք այժմ ունենք 30 թարգմանված ուղեցույց, որոնք վերջնական տեսքի կբերի «Վիքի» համայնքը»,- ասաց Ալեքսեյ Չալաբյանը։

Ալեքսեյ Չալաբյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկրի «Վիքիփեդիա» ունի իր մոտեցումները և քանի որ կանոնակարգը թարգմանվում էր անգլերենից, «Վիքի» համայնքը կքննարկի, կմշակի դրանք և ապա կզետեղի կայքում։

Երևանյան առաջին Հաքատոնը տևեց 8 ժամ։ Երևանյան Հաքատոնին նախատեսված էր անգլերենից հայերեն թարգմանել «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանի «Վիքիփեդիայից» օգտվելու կանոններին, ոճին և սկզբունքներին վերաբերող ուղեցույցները։

Հաքաթոնի նպատակն է միավորել մարդկանց ինչ-որ մի բան զարգացնելու, մշակելու և բարելավելու նպատակով։ Հաքաթոն անվանումը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking բառն օգտագործվում է տեխնիկական իմաստով՝ լավ տիրապետել և բարելավել։ Առաջին անգամ Հաքաթոն միջոցառումն անցկացվել է1999թ-ին Կանադայի Կալգարի քաղաքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---