Պետրոս Մակեյան. Ռոբերտ Քոչարյանի ուրվականն է շրջում «Ժառանգությունում»

Պետրոս Մակեյան. Ռոբերտ Քոչարյանի ուրվականն է շրջում «Ժառանգությունում»

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի մասին սուտ է, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ին անդամակցող Ժողովրդավարական հայրենիք կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Նա կապել է այդ հայտարարությունը, ինչպես նաև «Ժառանգության» վերջին գործողությունները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի հետ: «Ռոբերտ Քոչարյանի ուրվականն է շրջում «Ժառանգությունում»,-ասել է նա: Մակեյանի կարծիքով, Սաֆարյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո վկայում է այն մասին, որ նա ինչ-որ մեկի պատվերն է կատարում:

Մակեյանը հայտարարել է նաև, որ չի բացառում Ռոբերտ Քոչարյանի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի դաշինքի հնարավորությունը:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ տասը մարդկանց մահվան համար: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր կանխատեսել Մյասնիկյանի անվ. հրապարակում դեպքերի զարգացումը և կամ անձամբ ներկա գտնվել այնտեղ, կամ էլ հավաքված մարդկանց տուն ուղարկել: Սաֆարյանը նշել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսից հետո ինքը նախկին նախագահին հաղորդեց, որ ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի անվ. հրապարակում, և որ այնտեղ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, սակայն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Դա իմ ժողովուրդը չէ»: Ամփոփելով իր խոսքը` Սաֆարյանն ավելացրել է, որ ինքը հասկանում է, թե թե ինչպիսի ալիք է բարձրանալու իր գրառումից հետո, սակայն պատրաստ է դրան դիմակայել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած քաղաքական պայքարի օրինական միջոցներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իր հացադուլի դադարեցումը: «Մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել, սակայն մենք հարգանքով ենք վերաբերվում օրենքով նախատեսված պայքարի բոլոր միջոցներին, գնահատականներին, անկախ այն բանից` արդյոք դրանք համընկնում են մեր կարծիքի հետ, թե ոչ»,- ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե իր հացադուլով ինչ արդյունքի հասավ «Ժառանգության» առաջնորդը, ՀՀԿ քարտուղարը նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պետք է գնահատի, թե ինչի հասավ իր հացադուլով:

Շարմազանովն առողջություն մաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նա կարողանա շարունակել իր քաղաքական պայքարը, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհավորեց նրա դուստր Շուշիի ծննդյան առթիվ, որը վաղը կբոլորի իր 18 տարին: Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Մարտի 30-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը հանուն իրեն սատարող քաղաքացիների ու դստեր` Շուշիի, որի 18 տարին է լրանում մարտի 31-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---