Բաթումի նավահանգիստը ճառագայթման պատճառով դադարեցրել է աշխատանքը

Բաթումի նավահանգիստը ճառագայթման պատճառով դադարեցրել է աշխատանքը

PanARMENIAN.Net - Բաթումի նավահանգիստը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նավահանգստի վարչակազմի տեղեկատվության համաձայն, պատճառը դարձել են դետեկտորի ցուցմունքները, որոնք մետաղի ջարդոնի մեջ գտել են ռադիոակտիվ ճառագայթում:

Տեղում գտնվում են փրկարարների ջոկատներ և ռադիացիոն անվտանգության փորձագետներ: Նրանք մի քանի ժամ շարունակ մետաղի ջարդոնի կույտում փնտրում են ճառագայթման աղբյուրը:

Դեռևս չի հաղորդվում, թե որ երկրի համար է նախատեսված եղել մետաղի ջարդոնը, որում հայտնվել է ռադիոակտիվ կոնտեյները, հաղորդում է Գրուզիա on-line-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---