Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ շահարկել հայկական ԱԷԿ-ի հարցը

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ շահարկել հայկական ԱԷԿ-ի հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ շահարկել հայկական ԱԷԿ հարցը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցությունից ՀՀ ԱԺ պատգմավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը, նա վերջերս Ժնևում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների, զինաթափության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման վրա վերահսկողության գործում» սեմինարին, որի ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակներն ակտիվ հանդես են եկել հայկական ԱԷԿ-ը փակելու դեմ:

«Թուրք և ադրբեջանցի մասնակիցները հայտարարել են, որ հաշվի առնելով Ճապոնիայի իրավիճակը, հայկական ԱԷԿ-ը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Նրանք կոչ են արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին թույլ չտալ հայկական ԱԷԿ նոր էներգաբլոկի շինարարությունը և շուտափույթ կերպով լուծել նրա փակման հարցը: Ես ի պատասխան հայտարարել եմ, որ հայկական ԱԷԿ-ը լիովին համապատասխանում է անվտանգության նորմերին և այս ոլորտում ինտենսիվորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ»,- հայտարարել է Հրայր Կարապետյանը: Նա սեմինարի ընթացքում նաև հայտարարել է, որ Հայաստանը, որն արդեն 17 տարուց ավել շրջափակման մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պարտավոր է այլընտրանքային աղբյուրներ որոնել և հույսը դնում է ատոմային էներգետիկայի վրա:

Մեծամոր քաղաքում գտնվող Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ԱԻՆ շինությունների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը: Նրա խոսքերով, ԱԷԿ-ը համարվել է և համարվում է հատուկ նշանակության օբյեկտ և կառուցվել է հատուկ չափանիշներով և հաշվի առնելով տարածքի սեյսմիկ վտանգը: Միաժամանակ, նա նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի միակ բացասական կողմը պաշտպանական շերտի բացակայությունն է:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով երկրաշարժ և դրան հաջորդած ավերիչ ցունամի: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, անհայտ կորած կամ մահացած է համարվում 5.9 հազար մարդ: Երկրաշարժի հետևանքով «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ը ենթարկվել է վթարի. պայթել են առաջին և երրորդ էներգաբլոկները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---