Աշոտյանը որոշել է այլևս չլռել կրթության ոլորտում կոռուպցիայի մասին 6 ապրիլի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2010թ. ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա հայեցակարգ է ընդունել, որի շրջանակներում կիրականացվի 16 միջոցառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ մասին կրթության ոլորտում կոռուպցիայի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը և ԵԱՀԿ-ի ու USAID-ի երևանյան գրասենյակները, հայտարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, կոռուպցիան կրթության ոլորտում գոյություն ունի և նախարարությունը մտադիր չէ լռել դրա մասին: Նա նշել է մի շարք գործոններ, որոնք կոռուպցիայի պատճառ են հանդիսանում, այդ թվում՝ ոլորտի անբավարար ֆինանսավորումը, բանակից տարկետման համակարգը, կրթության ցածր որակն ու իրավական դաշտը: «Անհրաժեշտ է հակակոռուպցիոն ծրագիր մշակել յուրաքանչյուր բուհի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրի շրջանակներում բուհերի ռեկտորները պետք է հաշվետվություններ ներկայացնեն: Իր հերթին ԱՄՆ USAID գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ջաթինդեր Չիման նշել է, որ USAID-ին մտադիր է նպաստել կոռուպցիայի նվազեցմանը ոչ միայն կրթության ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում: Ըստ նրա, կրթության ցածր որակը վնասում է երկրի զարգացմանը: Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կրթության ոլորտում ակտիվ պետք է լինեն ինչպես կառավարությունն, այնպես էլ ուսանողները: Ըստ նրա, հանրություն-կառավարություն երկխոսությունը պետք է ամրապնդվի՝ վստահություն հայտնելով, որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի լուրջ արդյունքի հասնել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |