Ջիվան Գասպարյան. Արտիստը մեղավոր չէ, որ նրան բնակարան են նվիրել

Ջիվան Գասպարյան. Արտիստը մեղավոր չէ, որ նրան բնակարան են նվիրել

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայ դուդակահար Ջիվան Գասպարյանը անհեթեթ է համարում այն աղմուկը, որը բարձրացել է այն պատճառով, որ «Տաշիր 2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայկական էստրադայի աստղերին նվիրել են բնակարաններ և մեքենաներ: «Ինչու պետք է, օրինակ, ես իմ նվերը տամ ինչ-որ մեկին, դա նույնն է, ինչը քեզ նվիրած ծաղիկները նվիրես մեկ ուրիշին: Դա ուղղակի վիրավորական է այն մարդու համար, ով նվիրել է դրանք»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Գասպարյանը: Այլ բան է, որ որոշ մարդիկ արժանի չեն այդ նվերներին: «Բնական է, որ տղային, որն իր ետևում անցած ուղի չունի, չարժի նման նվերներ տալ»,- հավելել է նա: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, որ թանկարժեք նվերներ ստացած աստղերից շատերը մի քանի տուն ունեն այն դեպքում, երբ Հայաստանում շատ անտուն ընտանիքներ կան, դուդակահարն ասել է. «Հայաստանում բազմաթիվ հիմնադրամներ կան, որոնք օգնում են աղքատ և անօթևան ընտանիքներին, բայց մեծամասամբ այդ օգնությունն ուղղակի չի հասնում հասցեատերերին, այլ մնում է այդ հիմնադրամների տնօրենների գրպանում: Պետք է այդ մասին մտածել»:

Ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Այդ նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-ին «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---