Բաքուն հիասթափվել է Բրայզայից և նրան մեղադրում է հայկական լոբիին «սիրաշահելու» մեջ

Բաքուն հիասթափվել է Բրայզայից և նրան մեղադրում է հայկական լոբիին «սիրաշահելու» մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն տեղին չի համարում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որում մտահոգություն է արտահայտված ապրիլի 2-ին ընդդիմության պիկետը ցրելու կապակցությամբ: «Հիշենք, թե ինչպիսի լարվածությամբ էր ուղեկցվում Ադրբեջան Բրայզայի ժամանման գործընթացը, և դրա հիմնական պատճառը հայամետ տրամադրված սենատորների դիմակայությունն էր: Ըստ երևույթին, Բրայզան այժմ մտածում է այն մասին, որ նոյեմբերին ԱՄՆ Սենատը պետք է իրեն հաստատի Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, հակառակ դեպքում նրա լիազորություններն ավարտված կհամարվեն»,- ասել է Ահմեդօղլուն:

Նման իրադրության մեջ, շարունակում է փորձագետը, Բրայզան չի կարող հաշվի չառնել հայերին օժանդակող կոնգրեսականների կարծիքները և փորձում է «սիրաշահել» նրանց: «Դա այժմ Բրայզայի հիմնական հոգսն է և գլխավոր պատճառն այն բանի, որ նա նման հայտարարություններով է հանդես գալիս Բաքվում: Բաքվում նշանակվելուց հետո Բրայզան որոշակի քայլեր էր ձեռնարկում, որոնք հիմնականում ուղղված էին հայերին սատարող սենատորների ձայների նվաճմանը»,- ասել է նա, հաղորդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---