Բաքվում ՌԴ դեսպան. Ռուսաստանն պատասխանատվություն է զգում ԼՂ հակամարտության լուծման հարցում 6 ապրիլի 2011 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ամենից ակտիվ իրեն դրսևորում է Ռուսաստանը, գտնում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից միայն Ռուսաստանի նախագահն է անձամբ զբաղվում այդ հարցով»,- ասել է Դորոխինը: Նրա խոսքով, դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համաձայնեցնելով և նրանց աջակցությամբ: Դեսպանի խոսքով, Ռուսաստանն առանձնակի պատասխանատվություն է զգում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում և այդ պատասխանատվությունը կոնկրետ գործերով արդարացնելու է նաև հետագայում: «Մենք ունենք հնարավորություն, ունենք առանձնակի պոտենցիալ, որը բխում է հակամարտության երկու կողմերի յուրահատուկ հարաբերություններից, և մենք մեր բարոյական ու պատմական պարտքն ենք համարում օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Դորոխինը, հաղորդում է Trend-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը |