Իլյա Դրոնով. Հարձակումները LiveJournal-ի վրա արդեն պատերազմ է 6 ապրիլի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր LiveJournal բլոգային հարթակի վրա կատարվեց 3-րդ խոշոր DDoS հաքերային հարձակումը։ Այս պահին LiveJournal-ը արդեն վերականգնվել է։ LiveJournal արտադրանքների զարգացման տնօրեն և բլոգեր Իլյա Դրոնովը LiveJournal-ի WTF TV համայնքին տված հարցազրույցում ասել է. «Սա հարձակման նոր տեսակ է, մենք մինչ այդ նման հարձակումների հետ չէինք բախվել։ Երբ որ մի ժամանակ մեր բլոգերներից մեկի՝ Սուխումիի բլոգի վրա էին հաքերային հարձակում կատարել, մենք ստիպված եղանք բլոգը անջատել, որ մյուսների վրա չազդի։ Իսկ այսօրվա դեպքում առանձին օգտագործողների բլոգերի անջատումը օգուտ չի տա։ Սա հարձակում է ամբողջ սերվերի վրա»։ Իլյա Դրոնովը նշում է, որ հարձակվողները ոչ թե կոնկրետ մի քանի բլոգերի վրա են հարձակում կատարում, այլ բազմաթիվ բլոգերի վրա, որպեսզի LiveJournal-ը չկարողանա վերահսկել թրաֆիկը։ «Սա պատերազմ է։ Գտնել թե ո՞վ է իրականացնում շատ քիչ է։ Իրականացնողները հազարավոր համակարգիչներում նման վարակ տարածելու համար նախապես են պատրաստվում ՝ գրում են վիրուսներ, որոնք կոնկրետ ժամկետում սկսում են վարակել համակարգիչները։ Հետաքրքիր չէ իմանալ, թե ով է իրականացրել հարձակումը, հետաքրքիր է իմանալ պատվիրողին», - ավելացրել է Իլյա Դրոնովը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |