Էդվարդ Նալբանդյանը Կիևում կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը Կիևում կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին Կիևում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ուկրաինա:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նախատեսվում է քննարկել նաև մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց դրույթների իրականացումը միտված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ մինչև 2020թ. նախատեսված գործառույթների ապահովմանը, ինչպես նաև տարբեր բնագավառներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---