Դինքի սպանության գործով առաջին դատախազը նշանակվել է «Էրգենեկոնի» գործով դատախազ

PanARMENIAN.Net - Ջիհան Կանզիսը նշանակվել է «Էրգենեկոնի» գործով նոր դատախազ` փոխարինելով Զաքերիա Օզին, որը հեռացվել է լրագրողների կալանքների հետ կապված վեճերի պատճառով, որոնք մեղադրվում են «Էրգենեկոնի» հետ կապեր ունենալու մեջ:

Կանզիսը հայտնի է որպես հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով առաջին դատախազ: Ջիհան Կանզիսը դատավորների և դատախազների ասոցիացիայի անդամ է (YARSAV), որը բազմիցս քննադատության ենթարկել «Էրգենեկոնի» հետաքննությունը` այն բավարար չհամարելով:

Դատախազի նոր տեղակալ է դարձել Ուֆուկ Էմերտջանը, որը փոխարինել է Էրջան Շաֆակին:

Օզը և Շաֆակն առաջադրվել են Ստամբուլի գլխավոր հասարակական մեղադրողի պաշտոնում, սակայն «Էրգենեկոնի» դեմ հետաքննության տապալումի պատճառով կորցրել են իրենց հեղինակությունը: Ստամբուլի նոր հասարակական մեղադրող է դարձել Ֆիքրեթ Սեշենը, գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---