«ԱրմենՏել»-ը կարևորում է հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը հասարակությանը

«ԱրմենՏել»-ը կարևորում է հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը  հասարակությանը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Philatelpia հասարակական կազմակերպության հետ համագործակցության շարունակության մասին, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը: «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ առաջին տարում Philatelpia հասարակական կազմակերպությունն իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են եղել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև ցուցաբերել է սոցիալական և հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին, իրականացրել մի շարք գործնական ծրագրերի աջակցություն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Որպես կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է իրականացնել սոցիալական ոլորտում բարձ տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ծրագրեր` առանձնահատուկ նշանակություն տալով հասարակությունում հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ մեզ հաջողվել է ընդլայնել գործունեության շրջանակները, այդ թվում կարիք ունցողներին ցուցաբերել հեռահար օգնություն: Վստահ եմ, որ համագործակցության շարունակությունը թույլ կտա մեզ ցուցաբերել սոցիալական աջակցություն ավելի մեծ թվով երեխաներին”, - նշեց Philatelpia հասարակական կազմակերպության տնօրեն Հովիկ Իսրայելյանը:

Նշենք, որ Philatelpia հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում սկսած 2003թ-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---