PanARMENIAN.Net-ի թղթակից Հասմիկ Բաբայանը կանանց դարցի առաջնության հաղթող է ճանաչվել

PanARMENIAN.Net-ի թղթակից Հասմիկ Բաբայանը կանանց դարցի առաջնության հաղթող է ճանաչվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին «No problem» զվարճանքի կենտրոնում կայացավ դարցի «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով առաջնությունը, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Արևելք առաքելություն» հասարակական կազմակերպությունները` Հայաստանի Դարցի ֆեդերացիայի աջակցությամբ:

Առաջնության նպատակն է հասարակայնության ուշադրությունը գրավել սահմանափակ հնարավորություններով մարդկանց նկատմամբ: Այս առաջնությունը նվիրված է մայրության և գեղեցկության տոնին: Առաջնությանը մասնակցում էին լրագրողներ, զանազան հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, իսկ հատուկ հյուրերն էին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը:

Տղամարդկանցից հաղթող ճանաչվեց Անդրիասյանը, որը եզրափակչում առավելության հասավ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի Սամվել Ջինանյանի նկատմամբ: Երրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Պետրոսյանը totalfootball.am կայքից:

PanARMENIAN.Net ի թղթակից Հասմիկ Բաբայանն իրեն հավասարը չուներ կանանց մրցապայքարում և զբաղեցրեց առաջին տեղը: Սոնա Ավետիսյանն ու Սվետլանա Ջանունցը զբաղեցրեցին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը, նրանք երկուսն էլ ներկայացնում էին «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---