Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2010թ. եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) փաստաթղթերի գնահատման, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:

Քառօրյա ակտիվ քննարկումներից եւ հանդիպումներից հետո ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ եւ ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները:

Արձանագրվեց այն առաջընթացը, որը գրանցվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին եւ հիմնական առաջնահերթություններին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---