Ռազմական հոգեբան. Ստատուս քվոն Ղարաբաղում գնալով ավելի ընդունելի է դառնում աշխարհի համար

Ռազմական հոգեբան. Ստատուս քվոն Ղարաբաղում գնալով ավելի ընդունելի է դառնում աշխարհի համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի «Եվրոպական հարևանության քաղաքականության ամփոփում» բանաձևում, որում ԵԽ-ն կոչ է անում շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների հետ, հաստատում է այն իրականությունը, որ Ղարաբաղում ստատուս քվոն ավելի ընկալելի է դառնում համաշխարհային հանրության համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Վաղ թե ուշ աշխարհի ուժային կենտրոնները ստիպված կլինեն հաշտվել իրականության հետ: մենք բոլորս հասկանում ենք, որ գոյություն ունեն նավթային շահեր` կապված Ադրբեջանի հետ, բայց հիմա պարզ է նաև, որ Ղարաբաղում ստատուս քվոն սկսել է ավելի հստակ ընդունվել համաշխարհային հանրության կողմից»,- հայտարարել է Դավիթ Ջամալյանը:

Ապրիլի 7-ին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Եվրոպական հարևանության քաղաքականության ամփոփում» անունը կրող բանաձևը, որտեղ նշված են այն հիմնական բոլոր ուղղություններն ու ծրագրերը, որոնք իրականցվում են Արևելյան ուղղությամբ:

Բանաձևի 47-րդ կետով Եվրոպական խորհրդարանի կողմից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում, հաշվի առնելով ԵՄ ակտիվ ներգրավվածությունը Արևելյան հարևանության ծրագրում` անվտանգությանը վերաբերող հարցերում, ակտիվացնել իրենց գործողությունները՝ գտնելու համար Մերձդնեստրյան և Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Բանաձևի հաջորդ` 48-րդ կետով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում հաշվի առնել պրագմատիկ նախաձեռնությունները և նորարարական մոտեցումները, և շփումներ հաստատել չճանաչված պետությունների փաստացի իշխանությունների (de facto authorities) և հասարակությունների հետ՝ քաղաքացիական մշակույթին և տեղական համայնքի հետ երկխոսությանը աջակցելու նպատակով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---