Հանրահավաքից 1 ժամ առաջ. Ըստ ՀԱԿ-ի, Երևան տանող ճանապարհները փակ են, ոստիկանությունը պնդում է հակառակը

Հանրահավաքից 1 ժամ առաջ. Ըստ ՀԱԿ-ի, Երևան տանող ճանապարհները փակ են, ոստիկանությունը պնդում է հակառակը

PanARMENIAN.Net - Հայաստանում հայկական ընդդիմության հանրահավաքի օրը կրկին փակված են մայրաքաղաք տանող մարզային ճանապարհները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը փակել է բոլոր ճանապարհները, որոնք հանրապետության մարզերից տանում են մայրաքաղաք: Նրա խոսքով, ոստիկանությունը ահաբեկել է տրանսպորտային միջոցների վարորդներին` պահանջելով ապրիլի 8-ին չմեկնել Երևան:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունն իր հերթին PanARMENIAN.Net ի թղթակցին վստահեցրել է, որ մայրաքաղաք տանող ճանապարհները ներկա պահին բաց են: «Փակ են միայն քաղաքի այն փողոցները, որտեղ տեղի է ունենալու հանրահավաքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---