Խորեն Գևորն ուզում է նոկաուտով հաղթել Ռոբերտ Շտիգլիցին

Խորեն Գևորն ուզում է նոկաուտով հաղթել Ռոբերտ Շտիգլիցին

PanARMENIAN.Net - «Բոլորը գիտեն, որ սպորտային մրցություններում միշտ էլ էական է առաջնության անցկացման վայրը, դա հատկապես կարևոր է բռնցքամարտում: Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում ես հյուր եմ և ոչ մի պատրանք չունեմ: Ես գիտեմ, որ Մագդեբուրգում ինձ համար շատ դժվար կլինի հաղթել միավորներով»,- հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի խոսքն է մեջբերում fightnews.com-ը: Բռնցքամարտիկն ապրիլի 9-ին պետք է իր ուժերը չափի Շտիգլիցի հետ:

Խորեն Գևորը նշել է, որ ինքը, անկասկած, պետք է նոկաուտով հաղթի, և արել է ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինի դրան:

Գևորի մենեջեր Պետեր Շուլցը դիմել է WBO, որպեսզի մենամարտը նախկինում Շտիգլիցի մենամարտերը չդատած մրցավարական բրիգադ սպասարկի: «Մենք մինչև հիմա վերջնական որոշում չենք ստացել, բայց բնականաբար կընդունենք WBO-ի ցանկացած որոշում»,- ասել է Շուլցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---