Գագիկ Ջահանգիրյան. Ժողովուրդը վստահում է ՀԱԿ-ի քաղաքական թիմին ու Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստությանը

Գագիկ Ջահանգիրյան. Ժողովուրդը վստահում է ՀԱԿ-ի քաղաքական թիմին ու Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստությանը

PanARMENIAN.Net - «Մեր պայքարն ազատագրական է և ուղղված է իշխանությունը գրաված ռեժիմի դեմ»,- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը:

Նա հայտնել է, որ ժամանակն է մի կողմ դնել անձնական ու կուսակցական շահերը և միասին պայքարել, որպեսզի իշխանությունները հրաժարական տան:

Ջահանգիրյանը հայտնել է, որ ՀԱԿ-ի կողմը գաղտնի և բացահայտ սկսել են անցնել միջին և ցածր դասի պաշտոնյաները:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ ժողովուրդը վստահում է ՀԱԿ-ի քաղաքական թիմին ու Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստությանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ ցուցարարները կրկին Ազատության հրապարակ են մտնելու: «Մենք պայքարում ենք մեր ժառանգների, գալիք սերունդնեի ապագայի համար»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքով, որքան շատ լինեն ՀԱԿ-ի հանրահավաքները, այնքան արագ կհաջողվի հասնել հաղթանակին և իշխանության հրաժարականին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---