Մուամար Քադաֆին համաձայնվել է իրավիճակի խաղաղ կարգավորման մասին Աֆրիկյան միության պլանի հետ

Մուամար Քադաֆին համաձայնվել է իրավիճակի խաղաղ կարգավորման մասին Աֆրիկյան միության պլանի հետ

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ընդունել է խաղաղ կարգավորման պլան, որն առաջարկվել է Աֆրիկյան միության կողմից: Այդ մասին հաղորդել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման: Այն մտնում է պատվիրակության կազմի մեջ, որը Տրիպոլիում բանակցություններ է անցկանցում Քադաֆիի հետ:

Հիմա Աֆրիկյան միության ներկայացուցիչները մեկնելու են Բենգազի` լիբիական ապստամբների ղեկավարության հետ հանդիպելու համար: Միջնորդների կողմից առաջարկված պլանը նախատեսում է անհապաղ հրադադար, հումանիտար առաքելությունների մուտք հակամարտության գոտի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների հաստատում, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---