Եվրոպայի ծանրամարտի առաջնության առաջին օրը հայ ծանրորդներից հանդես կգա Սմբատ Մարգարյանը

Եվրոպայի ծանրամարտի առաջնության առաջին օրը հայ ծանրորդներից հանդես կգա Սմբատ Մարգարյանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Կազանում մեկնարկում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Առաջին օրը հայ ծանրորդներից կմեկնարկի 2010թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր և Օլիմպիական պատանեկան խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ): Մարգարյանից բացի այդ քաշային կարգում կպայքարեն ևս 11 մարզիկներ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը հայտագրել է նաև հետևյալ ծանրորդներին. Սամվել Գրիգորյան,Վանիկ Ավետիսյան (69), Արայիկ Միրզոյան և Աղասի Աղասյան (77կգ ք/կ), Էդգար Գևորգյան (85 կգ ք/կ), Գևորգ Պողոսյան և Վարդան Դավթյան (94 կգ ք/կ), Արթուր Բաբայան (105 կգ ք/կ) և Հայկ Հակոբյան (+105 կգ ք/կ):

Հայաստանի կանանց հավաքականի կազմում են Էլեն Գրիգորյանը (53կգ ք/կ), Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ ք/կ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 17-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---