ՀՀ ԱԺ-ն քննարկեց Գյումրիում ՌԴ ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ-ն քննարկեց Գյումրիում ՌԴ ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը դիտարկեց Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը: Ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում` ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ ռուսական ռազմակայանը պարտավոր է ապահովել անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում: Գործող նորմում ասվում էր, որ ՌԴ-ն պաշտպանում է նախկին Խորհրդային Հայաստանի սահմանների անվտանգությունը: Ինչպես նշեց Նազարյանը, փոփոխությունն ամբողջությամբ զարգացնում է մտավախություններն այն առնչությամբ, որ Ռուսաստանի ռազմակայանը պարտավոր է ապահովել ՀՀ սահմանների անվտանգությունը բացառապես Իրանի և Թուրքիայի պարագծով:

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ու ներկայացրել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաստատմանը Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող ՌԴ ռազմակայանիտեղակայման երկարացման մասին արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրվել է Երևանում նախորդ տարվա օգոստոսին: 1995թ. կնքված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր` այն երկարաձգվել է և կկազմի 49 տարի (1995թ. սկսած):

102-րդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում: Ռազմակայանը ենթարկվում է ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին:

Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի:

Ըստ կատարված փոփոխությունների պայմանագրի գործողության ժամկետը կերկարաձգվի ամեն 5 տարին մեկ, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ գրավոր կերպով չիրազեկի հակառակ կողմին նրա գործողությունը կասեցնելու մտադրության մասին:

Քանի որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի պաշտպանությունից բացի, հայկական ԶՈՒ-հետ համատեղ իրականացնում է նաև Հայաստանի անվտանգության պաշտպանությունը, ռուսական կողմը, ըստ փաստաթղթի, պարտավորվում է մատակարարել հայկական բանակը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական (հատուկ) տեխնիկայով:

Բացի այդ, ռուսական ռազմակայանի զինվորական ստորաբաժանումները կգործեն կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---