Արամ Հարությունյանը կոչ է անում Հայաստանի նախագահին պաշտոնանկ անել վարչապետին

Արամ Հարությունյանը կոչ է անում Հայաստանի նախագահին պաշտոնանկ անել վարչապետին

PanARMENIAN.Net - «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը կոչ է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Նախագահը պետք է արագ լուծի այդ հարցը, որքան շատ վարչապետը մնա իր պաշտոնում, այնքան վատ Հայաստանի համար»,-ասել է Հարությունյանը: Ըստ նրա, Տիգրան Սարգսյանն աշխատում է ավելի շատ ելնելով հայկական բանկերի շահերից, քան պետության ու ժողովրդի: Հարությունյանը նաև մեղադրում է վարչապետին Հայաստանի ոսկու պաշարը ծախելու և փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային բեռն ավելացնելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---