Վերջին 5 տարում Հայաստանում սպանվել է շուրջ 70 000 թափառող շուն12 ապրիլի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ըստ պաշտոնական տվյալների, միայն վերջին 5 տարում Երևանում գրանցվել է 100 000 թափառող շուն, որոնցից 70 000-ը սպանվել է, իսկ 30 000-ը ենթարկվել ստերիլիզացման: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կենդանիների պաշտպանության «Propose» ընկերության ներկայացուցիչ Նարե Արամյանը: Նա նշել է, որ հայտնի չէ, թե որտեղ են թաղում այդ շներին: Ըստ նրա, յուրաքանչյուր տարի թափառական շների քանակն Երևանում ավելանում է: «Մենք բազմիցս ենք դիմել Երևանի քաղաքապետարան, որպեսզի համագործակցելով, լուծենք այս խնդիրը, սակայն քաղաքապետարանն այդպես էլ չարձագանքեց»,-ասել է նա: Արամյանը հայտնել է նաև, որ ամեն տարի Հայաստանի բյուջեից հատկացվում է 500 000 դոլար թափառող շների ոչնչացման համար: Նա նշել է նաև, որ նման քաղաքականությունը չի կարող լուծել խնդիրը: Իր հերթին «Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանն ասել է, որ կենդանիների սիրահարների համբերությունն արդեն ավարտին է մոտենում: Ըստ նրա, հավանաբար, քաղաքապետարանին այդ խնդիրը չի հետաքրքրում և նա շահագրգռված չէ լուծել այն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |