Ստեփան Սաֆարյանը կոչ է անում դադարեցնել «Ժառանգության» և ՀԱԿ-ի միջև դիմակայությունը12 ապրիլի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կոչ է անում դադարեցնել «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև դիմակայությունը: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Այն, ինչ տեղի է ունենում, շատ վատ է, և կարծում եմ` երկու կողմերն էլ պետք է կանգ առնեն»,- նշել է նա: Ստեփան Սաֆարյանն ավելացրել է, որ ընդդիմադիր ուժերի միջև կարող են նման իրադրություններ լինել, սակայն եթե դրանք երկարաձգվում են, դա բացասական բնույթ է կրում ինչպես ընդդիմադիր դաշտի, այնպես էլ ողջ հասարակության համար: Ընդ որում, Սաֆարյանը կասկած է հայտնել, որ ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ հակամարտության դադարեցման չի գնա: «Մեկը նրանցից, ով պետք է վերջակետ դնի, ՀԱԿ-ն է, սակայն վախենամ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի ելույթից հետո դա տեղի չունենա»,- նկատել է նա: Սաֆարյանը նշել է, որ իր ելույթով ՀԱԿ-ի առաջնորդն իր վրա վերցրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ին սատարող լրատվամիջոցների հարձակումների պատասխանատվությունը: Նա ավելացրել է նաև, որ ՀԱԿ-ը ցանկանում է նոր կանոններ մտցնել քաղաքական խաղի մեջ, որով իշխանությունների հետ ՀԱԿ-ի երկխոսության ձախողման մեջ ցանկանում են մեղադրել այլ ընդդիմադիր ուժերին, ինչն անընդունելի է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |