ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգված է Թուրքիայում միջուկային զենքի ստեղծման հնարավորությամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգված է Թուրքիայում միջուկային զենքի ստեղծման հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Թուրքական Taraf թերթը հրապարակում է WikiLeaks-ի` Թուրքիային վերաբերող նյութերը: Թերթի վերջին համարում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգված է Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորությամբ:

«Վաշինգտոնը ենթադրում է, որ մոտ ապագայում Թուրքիան միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի: Ամերիկյան վարչակազմն ուշադիր հետևում է Անկարայի միջուկային քաղաքականությանը, սակայն 2009թ. ապրիլի 28-ին ուղարկված գաղտնի փաստաթղթում ասվում է, որ Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Անկարայի միջուկային քաղաքականությունը կարող է զարգացում ստանալ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---