Բաքուն խիստ դժգոհ է երկրում ազատությունների հետ կապված իրադրության մասին ԵՄ հայտարարությունից12 ապրիլի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Եվրոպական Միության ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Նրան հայտնեցին Ադրբեջանի կառավարության դժգոհությունն ու ափսոսանքը Եվրամիության «Ադրբեջանում հիմնարար ազատությունների հետ կապված իրադրության մասին» հայտարարության վերաբերյալ, որը հնչեցվել է 2011 թվականի ապրիլի 7-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, հաղորդում է ԱՊԱ-ն: Նշվում է, որ այդ հայտարարությունը կազմվել է սխալ, ոչ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, կողմնակալ բնույթ է կրում` չարտացոլելով իրական վիճակը տեղում: «Այդ հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների առկա ոգուն և անընդունելի է: Հակադարձ կողմը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական զարգացման սկզբունքներին, կատարում է միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները և շարունակում է նրանց հետ համագործակցությունն այդ ասպարեզում»,- հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |