Սլովենիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

Սլովենիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

PanARMENIAN.Net - «Այսօր անհրաժեշտ է ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև առկա համեստ ապրանքաշրջանառությունը զարգացնելու համար»,- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը: Նրա խոսքով, անհրաժեշտ է բանակցություններ սկսել տնտեսական ոլորտում և ներդրումներ իրականացնել: «Մեր երկրների միջև կան մշակությաին կապեր, սակայն համագործակցությունը պետք է ավելի լավ մակարդակի հասցնել նաև զբոսաշրջության ոլորտում: Կարելի է խորացնել համագործակցությունը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության բնագավառներում»,- ասել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Թյիրկն ասել է, որ Սլովենիան գիտակցում է, թե որքան կարևոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: «Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատևներից է Եվրոպայում»,- իր խոսքում նշել է Սլովենիայի նախագահը:

ԶԼՄ-ների հետ նախագահների հանդիպումից հետո երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Ստորագրվել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն, իսկ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---