Ֆրանսիայի դեսպանատունը մեծ անակնկալ կմատուցի Հայաստանի անկախության 20-ամյակին

Ֆրանսիայի դեսպանատունը մեծ անակնկալ կմատուցի Հայաստանի անկախության 20-ամյակին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպանատունը կշարունակի մշակութային ծրագրերը Հայաստանում, ապրիլի 15-ին լրագրողներին է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը Հայաստանում, սակայն միջոցառումների շարքը կշարունակվի ողջ տարվա կտրվածքով»,- ասել է Ռենոն:

Հունիս ամսին սպասվում են երաժշտական տարաբնույթ միջոցառումներ, իսկ այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կմասնակցի ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր, ում անունը դեսպանը չցանկացավ հրապարակել: Այս տարվա նոյեմբեր ամսին տեղի կունենա կոլոկվիում, նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այս ամենից բացի, դեսպանը շեշտեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակին Ֆրանսիայի դեսպանատունը պատրաստել է մեծ անակնկալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---