Սիրիայի ցուցարարները մահու չափ ծեծել են ոստիկանության աշխատակցին

PanARMENIAN.Net - Սիրիայի ոստիկանության աշխատակիցը զոհվել է նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ բողոքող ցուցարարների հետ բախման արդյունքում, հաղորդում է AFP-ն:

Ոստիկանը զոհվել է ուրբաթ օրը` ապրիլի 15-ին, Խոմս քաղաքում աղոթքից հետո: Երկրում գործող ռեժիմից դժգոհ քաղաքացիները ոստիկանին ծեծի են ենթարկել փայտերով և քարերով: Խոմսի փողոցներում չորս հազար հոգուց բաղկացած ամբոխ էր հավաքվել: «Ազատությո'ւն» գոչյուններով փողոց դուրս եկած ցուցարարներին ցրելու համար ոստիկանության ջոկատները ստիպված եղան ուժ կիրառել: ուրբաթ օրը ցույցեր են տեղի ունեցել նաև Դերաա քաղաքում, որտեղ ավելի վաղ ցուցարարներին ցրելու ժամանակ յոթ խաղաղ բնակիչներ զոհվեցին, Քամիշլիում, Լաթակիայում և Ջոբարում: Բողոքի ցույցերի մասնակիցների թիվը հասնում էր հինգ հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---