Ռուբեն Սաֆրաստյան. Հայերն իրավունք ունեն Հայոց ցեղասպանության համար դատի տալ Թուրքիայի կառավարությանը

Ռուբեն Սաֆրաստյան. Հայերն իրավունք ունեն Հայոց ցեղասպանության համար դատի տալ Թուրքիայի կառավարությանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ոչ միայն պատմական, այլև աշխարհաքաղաքական բաղկացուցիչ ունի: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտնել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան մի պետություն է, որն աշխարհաքաղաքական կշիռ ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Նա հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Հայկական պետությունն ու հայկական լոբբին պայքար է մղում այդ փաստի համաշխարհային ճանաչման համար: Հայկական լոբբին ազդում է ԱՄՆ քաղաքականության վրա: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն աշխարհաքաղաքական հարց է»,- ասել է Սաֆրաստյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը պետք է ճիշտ օգտագործի իր հնարավորությունները և ամեն կերպ հասնի իր նպատակին` ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: «Հայ ժողովուրդն իրավունք ունի Հայոց ցեղասպանության համար դատի տալ Օսմանյան կայսրության իրավահաջորդին` Թուրքիայի կառավարությանը: Անհրաժեշտ է համակարգված աշխատել և աստիճանաբար հասնել մեր նպատակներին»,- նշել է Սաֆրաստյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---