Հայ-թուրքական Արձանագրությունները վնասում են Թուրքիայի միջազգային իմիջին, վստահ է թուրքագետը

Հայ-թուրքական Արձանագրությունները վնասում են Թուրքիայի միջազգային իմիջին, վստահ է թուրքագետը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները ներկայիս սառեցված վիճակով վնասում են Թուրքիայի իմիջին միջազգային հարթակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Չնայած, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության մասին, միջազգային շրջանակներում, միևնույն է, հարց է ծագում, թե ինչու Թուրքիան չկարգավորեց Հայաստանի հետ հարաբերությունները, ինչու հավատարիմ չմնաց Հայաստանի հետ ստորագրած Արձանագրություններին: Միանշանակ այդ Արձանագրություններն առաջին հերթին վնասում են Թուրքիային»,- ասել է թուրքագետը:

Գնահատելով Հայաստանի և Թուրքիայի միջև ընդհանուր գործընթացը` Մելքոնյանը հայտնել է, որ հայ-թուրքական փոխհարաբերություններում 2009 թվականի ապրիլին հրապարակված «ճանապարհային քարտեզն» առաջին և ամենալուրջ փաստաթուղթն էր անկախ Հայաստանի պատմության մեջ:

«Այս գործընթացի կնքահայրերը գերտերություններն էին: Հենց նրանց աչքի առջև Հայաստանը պարտավորություններ ստանձնեց և մինչև վերջ պահպանեց դրանք, իսկ Թուրքիան Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո սկսեց ժխտել դրանք»,- հիշեցրել է թուրքագետը:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բավականաչափ ջանքեր չի գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, Մելքոնյանը նշել է` որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան էկսցենտրիկ են դառնում Էրդողանի հայտարարությունները: «Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությունը միայն ծիծաղ է առաջացնում, բայց լիովին համապատասխանում է նրա կուսակցության նախընտրական քաղաքականությանը»,- նշել է թուրքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---