ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԵՎՐՈԱՏԼԱՆՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրները բացառիկ նշանակություն ունեն Եվրոատլանտյան տարածքում անվտանգության ապահովման համար: Այդ մասին այսօր ելույթ ունենալով Հայստանի Ֆրանսիական համալսարանում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերներն են 21-րդ դարի նոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու գործում:«Ես միամիտ մարդ չեմ եւ հասկանում եմ, որ երկար ժամանակ կպահանջվի հաղթահարելու համար այն ներքին խնդիրները, որոնք կան այսօր տարածաշրջանում», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Միաժամանակ, նրա խոսքերով, «տարածաշրջանային համագործակցությունը նոր սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու անհրաժեշտ պայման է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---