Հայաստանի քաղաքացիների շուրջ 80 տոկոսը լուրջ խնդիր է համարում կոռուպցիան21 ապրիլի 2011 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի (CRRC) երևանյան գրասենյակը ներկայացրել է «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների հետազոտություն» իր ամենամյա զեկույցը 2010թ. համար: Ինչպես հայտնել է կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը Երևանում զեկույցի ներկայացման ժամանակ, Հայաստանի քաղաքացիների շուրջ 80 տոկոսոը լուրջ խնդիր է համարում կոռուպցիան: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ 2009թ. համեմատ 10 տոկոսվ ավելացել է ՀՀ այն քաղաքացիների քանակը, որոնք համարում են, որ վերջին 12 ամսում կաշառակերության մակարդակն երկրում աճել է: Բացի այդ, Մանասյանը հաղորդել է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների 81 տոկոսը դժգոհ է ընդհանուր վիճակից, իսկ 59 տոկոսը՝ տնտեսական վիճակից: 2008թ. համեմատ այդ ցուցանիշերն աճել են համապատասխանաբար 20 և 16 տոկոսով: Ըստ նրա, հարցվածների մեծ մասը գտնում է, որ Հայաստանի հիմնական խնդիրները տնտեսական բնույթ են կրում՝ աշխատատեղերի բացակայություն, գնաճ, աղքատություն: Հեղինե Մանասյանը հայտնել է նաև, որ հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպես է հայ հանրությունն ընկալում կաշառակերությունը, որքանով է իրազեկված հակակոռուպցիոն ծրագրերի մասին, ինչպես է ձևավորվում պատկերացումը կոռուպցիայի մասին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |