Կարեն Կարապետյանը մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել` 3500 անգամ կատարելով ամրակորում

PanARMENIAN.Net - 2011-ի ապրիլի 23-ին ժամը 11-ին Համահայկական երիտասարդական կենտրոնում տեղի է ունենալու 2007թվականի քիք-բոքսինգի աշխարհի մրցումների գավաթակիր, 2010թ. քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Կարեն Կարապետյանի մարզական ցուցադրությունը, որի ժամանակ նա գերազանցելու է իրականացվելիք մարզաձևում մինչ օրս սահմանված աշխարհի ռեկորդը:

Աշխարհի նոր ռեկորդի սահմանումը մարզիկի կողմից որպես խաղաղության ուղերձ նվիրվելու է աշխարհի ժողովուրդներին` ներկայացնելով բարոյական պահանջ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և աշխարհի բոլոր ցեղասպանությունները:

Միջոցառումն իրականացվում է Չիլինգարյաններ (Մամիկոնյան տոհմ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Մարզիկը մտադիր է սահմանել համաշխարհային ռեկորդ` 3500 անգամ կատարելով ամրակորում, կենտրոնից հաղորդել են PanARMENIAN.Net ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---