Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի նախաձեռնությամբ կաճի երեխայի անվանական ծառը և ֆինանսական բարեկեցությունը![]() 22 ապրիլի 2011 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Տարեսկզբին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ներկայացրեց իր նոր մանկական կուտակային ժամկետային ավանդի ծառայությունը` պարտավորվելով բացված յուրաքանչյուր մանկական ավանդի համար տնկել մեկ ծառ: Ապրիլի 10-ին և 17-ին Երևան քաղաքի Օղակաձև և Նոր Նորք այգիներում ավելի քան 600 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու ծառատունկ: Յուրաքանչյուր երեխայի նաև տրամադրվել էր իր անունը գրելու համար հատուկ ցուցանակ և կանաչ «անձնագիր», որում գրանցված են տնկված ծառի տվյալները և նկարը: «Մանկական ավանդները և ծառատունկը համադրել ենք, մի քանի պատճառով, նախ որ երկուսն էլ դրական երևույթներ են, իսկ ծառատունկը նպաստում է շրջակա միջավայրի բարելավմանը, երկրորդ, որ ծնողները կարող են ականատեսը լինել թե ինչպես է իրենց երեխայի մեծանալուն զուգընթաց աճում նրա ծառը և ֆինանսական բարեկեցությունը, և երրորդ, որ այն բնորոշ է հայկական մշակույթին և խորհրդանշում է ընտանիք, արմատներ, սերունդներ գաղափարները», ասաց Ասթրիդ Քլիֆֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |