Բեյրութում երեք հայկական ավանդական կուսակցությունները կնշեն Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Բեյրութում տեղակայված երեք հայկական ավանդական կուսակցությունները` ՀՅ Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական, Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանի նստավայրում կնշեն Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Ինչպես գրում է լիբանանյան The Daily Star թերթը, բոլոր երեք կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 24-ին Կաթողիկոս Արամ Ա-ն նաև հանդես կգա ուղերձով` Զատկի տոնի առթիվ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---