Հայաստանի ԱԳՆ. Անկարան կորցրել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը

Հայաստանի ԱԳՆ. Անկարան կորցրել է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան կորցրել է իր անմիջական հարևանի` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին Հայաստանի Ազգային Ժողովում, ելույթ ունենալով «Հայ-թուրքական հարաբերություններ` խնդիրներ և հեռանկարներ» գրքի շնորհանդես ժամանակ, հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` ներկայումս սառեցված գործընթացի ձախողման մեղավորը Թուրքիան է: «Թուրքիան կորցրեց տարածաշրջանում քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը` ընտրելով բոլորովին այլ` բաժանարար գծերի սահմանման ճանապարհ»,- ասել է Քոչարյանը: Նրա կարծիքով, ձախողելով հայ-թուրքական գործընթացը, Անկարան զրկվեց նաև քայլից դեպի Եվրոպական Միություն:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---