Մայիսի 2-ին Երևանում կբացվի «Լեպսիուսի տունը»24 ապրիլի 2011 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտի կարծիքով չափազանց կարևոր է այսօր հիշել այն, ինչ կատարվել է 1915 թվականին: «Ես ուրախ եմ, որ ինձ այստեղ ուղեկցում է գերմանական պատվիրակությունը՝ «Լեպսիուսի տան բարեկամները», ասել է նա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից հետո: Դեսպանը հայտնել է, որ Լեպսիուսի տունը կբացվի Երևանում մայիսի 2-ին՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արդեն շփումներ է հաստատում գերմանական կողմի հետո: Շմիդտը դիմել է նաև Գերմանիայի փորձին Հոլոքոսթի հարցում: «Երիտասարդ սերունդն իր ծնողների առջև հարց բարձրացրեց կատարվածի համար պատասխանատվության մասին»,-նշել է նա՝ հավելելով, որ պետությունը պետք է հայտարարի կատարվածի համար պատասխանատվություն ստանձնելու մասին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները կնպաստեն այդ գործընթացին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |