Սիմոն Այնեջյան. Աշխարհի մնացած երկրները պետք է հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը

Սիմոն Այնեջյան. Աշխարհի մնացած երկրները պետք է հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կիպրոսի հայ համայնքն ապրիլի 25-ին երթ կանցկացնի Նիկոսիայում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, «Կիպրոսահայեր» կայքի խմբագիր Սիմոն Այնեջյանը, երթի մասնակիցները կշարժվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցով և կանգ կառնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որտեղ ելույթ կունենա արքեպիսկոպոս Վարուժան Գերգելյանը: Ինչպես հաղորդել է աղբյուրը, մեկ շաբաթ առաջ Կիպրոսի խորհրդարանում նույնպես Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել:

«Կիպրոսն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի խորհրդարանը երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը: Մենք պահանջում ենք, որպեսզի աշխարհի մնացած երկրները հետևեն Կիպրոսի օրինակին և ճանաչեն այդ պատմական փաստը»,- ասել է Սիմոն Այնեջյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---