Շվեդիայի հայերը պահանջում են, որպեսզի կառավարությունը հարգի Ցեղասպանության մասին խորհրդարանի որոշումը

PanARMENIAN.Net - Շվեդիայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարեն Հակոբյանը, շուրջ 300 մարդ Ստոկհոլմում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիային, իսկ հետո հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Հակոբյանը նշել է, որ չնայած նրան, որ ապրիլի24-ը համընկել է Զատիկի հետ, դա չի խանգարել հայ համայնքին հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերին:

Նա նաև հաղորդել է, որ անցյալ շաբաթ նման միջոցառումներ են տեղի ունեցել Շվեդիայի այլ քաղաքներում: Հակոբյանը նաև հաղորդել է, որ ապրիլին հայ համայնքը հանդիպել է շվեդ խորհրդարանականների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: Նրա խոսքերով, հայ համայնքը պահանջել է, որպեսզի կառավարությունը հարգի խորհրդարանի որոշումը և տարբեր միջազգային կառույցներում աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հակոբյանը նաև հաղորդել է, որ համագումարը հայտարարություն է տարածել, որում պատմել է Հայոց ցեղասպանության պատմության մասին, ինչպես նաև տեղեկատվություն է տարածել, թե որ երկրներն են ճանաչել այդ պատմական փաստը, որոնք՝ ոչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---