Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին24 ապրիլի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Իսպանիայի հայեր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր իսպանական քաղաքում, որտեղ հայեր են բնակվում, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել: Ընդ որում, նա նկատել է, որ այդ միջոցառումները համեմատելի չեն նախորդ տարիների միջոցառումների հետ, երբ ողջ հայ համայնքը միայն մեկ, բայց մեծ միջոցառում էր անցկացնում: Օրինակ` 2007 թվականին Վալենսիայում հայ համայնքը լայնամասշտաբ ակցիա անցկացրեց` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |